Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am

Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am

Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ:  Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում բջջի շարժունակության վրա:

Stuart Humphries (Շեֆիլդի Համալսարան, Մեծ Բրիտանիա) և Արևմտյան Ավստրալիայի Համալսարանից  նրա գործընկերներն ուսումնասիրել են սպերմատոզոիդի ձևի և նրա շարժունակության միջև կապը: «Առաջին հայացքից թվում էր, որ էվոլյուցիոն ընտրությունը պետք է նախընտրեր առավել երկարներին, և, որպես հետևանք, ավելի շարժուն սպերմատոզոիդներին: Սակայն իրականում նշանակություն ունի սպերմատոզոիդի մասերի հարաբերական երկարությունը, այլ ոչ նրա բացարձակ երկարությունը»:

Մանրադիտակային չափերը և տեղաշարժման ցածր արագությունը նշանակում են, որ սպերմատոզոիդի հիդրոդինամիկայի պայմանները բոլորովին այլ են, քան մակրոսկոպիկ աշխարհում մեզ սովոր պայմանները: Թեև սպերմատոզոիդի երկար պոչը թույլ է տալիս նրան ավելի ուժեղ հետ հրվել, գլխիկն արգելակում է այդ շարժումը: «Անկախ պոչի երկարությունից, ընդհանուր երկարությունից և գլխիկի երկարությունից՝ սպերմատոզոիդի չափերի և նրա շարժունակության միջև կապ գտնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Մեր կարծիքով սպերմատոզոիդի ձևի և նրա ֆունկցիայի միջև կապը կարելի  է հասկանալ՝ ուսումնասիրելով պոչի և գլխիկի միջև հարաբերակցությունը», - ասում է Stuart Humphries.

Նոր տվյալները հակասում են առավել երկար սպերմատոզոիդների էվոլյուցիոն առավելությունների մասին ընդունված պատկերացումներին:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ